Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՔԿՀ-ներում մահացությունների դեպքերին ասաց, որ այս տարի երկու ինքնասպանության դեպք է գրանցվել: «Իմ ձեռքի տակ կան մեզ պես համադրելի երկրների ցուցանիշները, իհարկե համամետելի չէ, մահացությունները ցածր են, բայց դա ոգևորության առիթ չէ: Անկախ նրանից, թե անձն ինչի համար է դատապարտված, ինչի մեջ է մեղադրվել, ինչ հանցանք է …

