Հայաստանում մենաշնորհ գոյություն չունի, ինչպես սեքս գոյություն չունի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ վերադառնալով բենզինի, սեղմված գազի և դիզելային վառելիքի ակցիզային հարկերի նախկին դրույքաչափերին։ «Իրականությունից ելնելով՝ մենք խնդիր չենք դնում քաղաքացիների եկամուտներն ավելացնել, այլ խնդիր ենք …