Չի բացառվում, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն նորից միավորվեն և համագործակցեն Ռոբերտ Քոչարյանի հետ. Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ տնտեսության զարգացման գործում մեծ նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չունի։

Եվ այդ տեսանկյունից նա չափազանցված է համարում այն թեզը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու խորհրդարանում ուժերի դասավորվածությունը շատ կարևոր են տնտեսական զարգացում և ներդրումներ ապահովելու համար։ Ազգային ժողովում ամենամեծ խմբակցություն ունեցող Հանրապետական կուսակցությունը «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների հետ այս շաբաթ բավականին անակնկալ և գաղտնի պայմաններում լիագումար նիստերի օրակարգ ներառեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում իրականացնելու մասին հայտնի աղմկոտ օրինագիծը, ինչը դարձավ ազգային համաձայնության կառավարության փլուզման պատճառը։

Հարցին՝ նույն գործելաոճով բացառվո՞ւմ է, որ նույն ուժերը խոչընդոտեն նաև կառավարության տնտեսական նախաձեռնություններին, Բոստանջյանն արձագանքեց․ «Դրա հավանականությունը փոքր չէ, բայց այս պահի դրությամբ նման բան չի եղել։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ այդ քաղաքական ուժերն իրենց երկրի դեմ են աշխատում և պետք է խոչընդոտներ ստեղծեն»։

Տնտեսագետը մտահոգ է կառավարության կադրային քաղաքականությամբ և գտնում է, որ նրանցից ոմանք իրենց պաշտոններում մեծ դժվարություններ ունեն։ Նա, սակայն, չի ցանկանում նշել, թե ովքեր են նրանք։ Վ․Բոստանջյանն այնուամենայնիվ ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, փոքր ու միջին բիզնեսի խթանման, ինչպես նաև ագրարային երկրից արդյունաբերական երկիր դառնալու քաղաքականությունը։ Եվ իր կողմից հավելում, որ Հայաստանի հնարավորությունները դեռ այնքան մեծ չեն, որ աշխատավարձերի ու թոշակների շուտափույթ բարձրացում ակնկալենք։

Վ․Բոստանջյանն անդրադարձավ նաև ազգային համաձայնության կառավարության կազմից «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների դուրս գալու խնդրին։ Եվ մեր հարցին, թե նման իրավիճակում նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարո՞ղ են այս անգամ էլ միավորվել Ն․Փաշինյանի դեմ և արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընտրական դաշինք կազմել, նախկին պատգամավորը չցանկացավ ուղիղ պատասխանել։ Ընդամենն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերի ձգտումը մեկն է․ գալ իշխանության:

Իսկ հնարավո՞ր է, այդ նոր համախմբումը նրանց տանի դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ տարիներ առաջ նրանք Ռ․Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիա կազմելու փորձ ևս ունեցել են։ «Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»,- պատասխանեց Վ․Բոստանջյանը։

Factor.am-ի հետ Վարդան Բոստանջյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան