ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանի սահման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նրանք տարբեր հատվածներում հետևել են հրադադարի պահպանմանը»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

