85 տարեկանում, Բարսելոնայում մահացել է համաշխարհային ճանաչում վայելող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե). հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով France Presse-ին: Նշվում է, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժվել է Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից …

