Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Մեծանուն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ընթացքում պաշտոնական Փարիզը համամարդկային արժեքների առումով համայն աշխարհին կարեւորագույն ուղերձներ փոխանցեց՝ մշակութային արժեքաբանության, բայց նաեւ փախստականների հյուրընկալման, ինտեգրման միջավայրի ստեղծման, Ցեղասպանության ժխտման դատապարտման եւ ընդհանրապես մարդու իրավունքների հարգման սկզբունքների առումով։

Քաղաքական առումով դիտարկելի որոշ երեւույթներ արժե արձանագրել այս առիթով: Ազնավուրի հոգեհանգստին թե՛ Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միասին մուտք գործելը, երկու երկրների օրհներգերի հնչումը, երկրների առաջին դեմքերի խոսքերը, դագաղը պարուրած Ֆրանսիայի դրոշին առընթեր հայկական եռագույնով ծաղկեպսակի տեղադրումը եւ մանավանդ նախագահ Մակրոնի խոսքում Հայաստանին ու հայությանը հատկացված բաժինը անցան Ազնավուրի հայկական ծագմանը, նրա բերած անգնահատելի նպաստին ֆրանսիական մշակույթին, համամարդկային արժեքների ջատագովության սահմանները: Այդ բոլորի գաղաքական առանցքը շեշտակիորեն վերաբերում էր ազնավուրյան կամուրջին` հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին:

Եւ հատկապես պաշտոնական Փարիզը` հանրապետության նախագահով, կառավարության անդամներով, արարողակարգով, զինվորական պահակագնդով եւ հարակից երգչախմբով Ազնավուրի մեծարման ճանապարհով ընդգծեց ոչ միայն հայ-ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր անցյալի վրա հիմնված իրականությունը, այլ նաեւ քաղաքական առումով լուսավորեց երկու հանրապեությունների միջեւ կայացած միջպետական հարաբերությունների փաստը:

Այդ հարաբերությունները անցյալ ուղի չեն միայն, ուր հատկապես երկրաշարժի առիթով մեկնարկած Ազնավուրի կազմակերպած համաշխարհային բազմաբնույթ օժանդակությունները նպաստեցին դեպի անկախություն աննահանջ երթ որոշած մեր երկրի աշխարհի ճանաչողությանը: Այդ հարաբերությունները ներկա են եւ դեպի ապագա նայող հեռանկարային ընթացք, որը ավանդություն ունի եւ որը ամեն կարեւոր հանգրվանի զգալի է դարձնում երկու պետությունների քաղաքական բազկերակի զարկերին ներդաշնակ կշռույթները:

Ֆրանկոֆոնիայի համաժողովի կայացումը Երեւանում, Փարիզ-Երեւան միջպետական հարաբերությունների անցած ուղու արգասիքն է, որքան էլ քաղաքականորեն հասկանալի լինի Ֆրանսիայի տարածաշրջանում ներկայության միտող քայլերի ընդհանուր շրջածիրում նման որոշման դիտարկումը:

Այս բոլորի արժեւորումը ուղղակի եւ անուղղակի կկատարվի Ֆրանկոֆոնիայի համաժողովում: Կարժեւորվեն դեռեւս հատկապես Երեւան-Բրյուսել համաձայնագրերի վավերացման, իրականացման եւ դեպի Եւրոպա տարբեր բնագավառների ուղղությամբ ինտեգրման շեշտակի քայլեր առնելու Երեւանի պատրաստակամության մեջ` Փարիզի ունեցած դերակատարությունը:

Քաղաքական հոգեհանգստում կատարվեցին այս բոլորի նախադրյալների ընդգծումները։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր