Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում …

