Թուրքիան Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել Գազայի ուղղությամբ հրթիռակոծությունները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Իսրայելի զինուժի վերջին հրթիռակոծությունները Գազայի ուղղությամբ, որի հետևանքով զոհերի թիվը պաղեստինցիների շրջանում այս պահին հասել է 6-ի. փոխանցում է ermenihaber-ը:

«Այս հարվածները մեկ անգամ ևս ցույց տվեցին Իսրայելի զավթողական, արգրեսիվ դիրքորոշումը։ Գազայի ժողովրդի դեմ ուղղված հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Միջազգային հանրությունը, որը անտեսում է Իսրայելի հարձակումները, պետք է պատասխանատվություն ստանձնի և գործի անցնի։ Ամբողջ աշխարհը պետք է ոչ ասի Իսրայելի սադրիչ զավթողական քաղաքականությանը, որով ցանկանում են փոխել Երուսաղեմի կարգավիճակը, ինչպես նաև Պաղեստինի տարածքը վերածել  բացօթյա բանտի»,- ասել է Քալընը, ավելացնելով, որ այս հակամարտությունը լուծելու համար պետք է հաշվի առնել «Երկու պետություն երկու ազգի համար» սկզբունքը։

«Ակնհայտ է, որ Իսրայելի իշխանությունները չեն հավատում երկու պետության սկզբունքին և ջանում են գործընթացը տապալել։ Անհնար են այնպիսի որոշումների ընդունումը, որոնցով  հաշվի չի առնվի Պաղեստինի ժողովրդի  անկախությունը և անվտանգությունը։ Պաղեստինի ժողովուրդը ո՛չ միայնակ է, ոչ էլ անճար»,- եզրափակել է  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Տեղեկացնենք, որ մինչ Իսրայելի հրթիռակոծությունները, Գազայի հատվածից   80 հրթիռ արձակվել Իսրայելի վրա։