Վահրամ Բաղդասարյանը հանդիպե՞լ է Փաշինյանին ու ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, և նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։

Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ չեք ստեղծել ոչ մի ժամանակ՝ գումարած, որ դա նաև օրենքի պահանջն է՝ պատգամավորի թեկնածուներն անձեռնմխելի են։

Փաշինյանն ուշի-ուշով լսել է Ձեզ և հավաստիացրել, որ այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու, ավելին՝ Ձեր ներկայությամբ խոսել է համապատասխան պաշտոնյաների հետ։

ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար լռեց, ժպտաց ու թե՝ «Լավ իդեա տվեցիք, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ իր հետ»։ Հաճա՞խ եք հանդիպում։ «Իհարկե, հանդիպում ենք»։ Որտե՞ղ։ «Խորհրդարանում․ երեկ բյուջեի քննարկումն էր, այսօր էլ հարցուպատասխանի օր է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: