«Եթե սովորական ընտրությունների ժամանակ մենք ունենում ենք բավականին մեծ ժամանակահատված, ապա այժմ ժամկետները բավականին կարճ են, բայց աշխատանքի ծավալը մնացել է նույնը։ Մեր գերխնդիրն է իրականացնել այդ ամբողջ աշխատանքը, որպեսզի ընտրություններն անցնեն պատշաճ»,- այսօր ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

