Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու՝ Թրամփի որոշումը

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հրաժարվելու՝ Դոնալդ Թրամփի որոշումը նշանակում է, որ միջազգային և երկկողմ օրակարգի կարևոր հարցերի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է: RT-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը

«Ցավում ենք Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակում նախանշված երկու նախագահների ծրագրված հանդիպումը չեղարկելու՝ ամերիկյան վարչակազմի որոշման համար: Դա նշանակում է, որ միջազգային և երկկողմ օրակարգի կարևոր հարցերի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը, ամեն դեպքում, պատրաստ է հանդիպել ամերիկացի պաշտոնակցի հետ:

Պեսկովը նաև հավելել է, որ բանակցությունների չեղարկման արդյունքում Ռուսաստանի նախագահը լրացուցիչ ժամանակ կունենա «օգտակար հանդիպումների համար»:

Նշենք, որ նոյեմբերի 29-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ. նոյեմբերի 25-ին այստեղ ուկրաինական երեք նավեր և 24 նավաստիներ ձերբակալվել են ռուս սահմանապահների կողմից՝ ռուսական տարածքային ջրերով ապօրինաբար անցնելու փորձի համար:

«Ելնելով այն հանգամանքից, որ նավերն ու նավաստիները Ռուսաստանից չեն վերադարձվել Ուկրաինային՝ ես որոշեցի, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե Արգենտինայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախապես ծրագրված հանդիպումը չեղարկվի»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը: