ՄՐՈՏ ԴԱՍԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՍԱՆԵՐԸ․ ԿԱՆԻԱՇԻՐ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 23. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենքը, որտեղ Արագածոտնի մարզի Կանիաշիր համայնքի երեխաները կրթվում են, հնարավոր չէ դպրոցի հետ նույնացնել։ Այն կառուցվել է 1983 թվականին և երբեք չի հիմնանորոգվել։ Միայն 1998 թվականին վերանորոգվել է քամիներից ավերված տանիքը։ Միջանցքի ու դասարանների հատակները խոնավությունից քայքայվել են, ու այժմ երեխաները դասերն անցկացնում են ցեմենտ-բետոնե ծածկի վրա։

Անշուքությամբ աչք է ծակում 7-րդ դասարանը։ 13-ամյա Էդգար Շամոյանը պատմում է, որ դասի ժամին առաստաղից մուր է թափվում․ «Մեր դասարանը քանդվել ա, սաղ ջարդվել ա հատակի ցեմենտը, դասարանը մրոտվել ա, սաղ պատերը քանդվել են։ Մրից մեր շորերը կեղտոտվում են»։

Քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Հասմիկ Պողոսյանը, մտնելով դպրոց, անմիջապես դեմքին զգում է խոնավության ու նավթի հոտը․ «Հագուստից վառարանների հոտը գալիս ա, շատ տհաճ ա։ Գնում ենք տուն փոշու ու մրի մեջ կորած։ Բետոն ա, ոտքերներս սառած։ Շատ ահավոր վիճակ ա։ Էս պայմաններում շատ դժվար ա աշխատել»։

Ձյան ու անձրևի ժամանակ տանիքից կաթում է։ Համեմատաբար բարեկարգ մի սենյակ տրամադրվել է տարրական դասարանների աշակերտներին։ Կաթոցները դասաժամերին անհարմարություններ են պատճառում երեխաներին՝ սեղան-աթոռները տեղափոխում են դասարանի՝ անձրևից պաշտպանված հատվածներ: «Գալիս՝ էն անկյունն են նստում, որտեղ չի կաթում։ Դասապրոցեսը խանգարվում է, երեխաները հուզվում են՝ այստեղ չեմ ուզում նստել, ես էնտեղ եմ ուզում նստել»,- պատմում է ուսուցչուհի Ռուզան Նավասարդյանը։

Դպրոցը չունի ջեռուցման համակարգ։ Ձմռանը դասարանները փորձում են տաքացնել նավթի վառարաններով։ 13-ամյա աշակերտուհի Անգելինա Բուբոյանը նստում է նավթի վառարանի հենց կողքին։ Մի անգամ վառարանը շուռ է եկել, վառվող նավթը տարածվել է դասարանով մեկ։ Երեխաները հասցրել են ժամանակին փախչել։

Այսօր՝ ձմռանն ընդառաջ, Անգելինան ու ընկերները սկսում են պայքարը ցրտի դեմ՝ նախապես ընդունելով պարտությունը․ «Երբ նավթը վերջանում է, մեր դասարանը սառը վիճակում է լինում։ Մեր ոտքերն ու ձեռքերը սառչում են»։

Ուսուցչուհի Հասմիկ Պողոսյանի պատմելով՝ երեխաները սառած-կապտած նստում են ու չեն տրամադրվում դասին․ «Ասում են՝ մենք մրսում ենք, մենք մրսում ենք։ Լինում ա երբեմն, որ ցուրտ օրերին վառարանը ուժեղ վառում են, նավթը չի հերիքում, ստիպված լրացուցիչ ա լցվում, բայց լրացուցիչն էլ արդեն հավելյալ ծախսերի հետ ա կապված»։

Դպրոցը չունի սանհանգույց։ Աշակերտները բնական կարիքները հոգում են դուռ ու տանիք չունեցող մի շինությունում։

Դպրոցը չունի ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի լաբորատորիաներ։ Երեխաները ստանում են զուտ տեսական գիտելիքներ: «Եթե աշակերտը կարդում է կենդանու կամ ռեակցիայի մասին, ինքը չի պատկերացնում էդ ինչ է, ուղղակի տեսականորեն օդի մեջ կախված ինչ-որ բան է ասում ու վերջ։ Էդ ամեն ինչի բացակայության պատճառով դասապրոցեսն ընթանում է թերի, երեխաները ոչինչ չեն ստանում»,- դժգոհում է քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Հասմիկ Պողոսյանը։

Երկար ժամանակ է՝ դպրոցի մարզադահլիճը փակ է աշակերտների առաջ։ Այստեղ հնարավոր չէ վոլեյբոլ կամ ֆուտբոլ խաղալ, միայն՝ ուժային պատրաստություններ։ Ֆիզկուլտուրայի դասերը կա՛մ դրսում են անցկացնում, կա՛մ դասասենյակներում։ «Նորմալ դպրոցներում դահլիճներն ամեն ինչով ապահովված են լինում, պտտաձող ունեն, ծանրաձող ունեն։ Նորմալ դպրոցներում կան բասկետբոլի օղակներ կախված, վոլեյբոլի ցանց, ձմեռը ոչ մի խնդիր չեն ունենում, դասերը նորմալ կատարում են»,- նշում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սամվել Հովհաննիսյանը։

Կանիաշիրի դպրոցի տարեկան բյուջեն միջինում 22 միլիոն դրամ է։ Տնտեսած գումարների հաշվին վերջին 2 տարում նորոգել են 10 պատուհան։ Տնօրեն Անահիտ Բոյաջյանի պնդմամբ՝ բյուջեի գումարներով մեծ աշխատանքներ չեն կարող կատարել։ Բազմիցս դիմել են կառավարությանը՝ խնդրելով դպրոցը վերանորոգել․ «Այդ գումարով մենք մեծ աշխատանքներ չենք կարող կատարել։ Ես արդեն 23 տարի է՝ դպրոցի տնօրեն եմ, երևի թե 10 անգամ դիմել ենք։ Ամեն անգամ ասել են՝ էս տարի կլինի, հաջորդ տարի կլինի, պատասխանել են, թե դպրոցը առաջնահերթությունների մեջ ներառված է, բայց իրականում երբ կլինի՝ չգիտեմ»։

2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կանիաշիր գյուղն ունի 468 մշտական բնակիչ։ Կանիաշիրի բնակչության հիմնական մասը եզդիներ են։ Դպրոցում առարկաներն ուսուցանվում են հայերենով, առանձին դասաժամով սովորում են եզդիերեն։ 11 ուսուցչից ազգությամբ եզդի է միայն մեկը։ Կանիաշիրում դասավանդում են Ծաղկահովիտ գյուղից հրավիրված ուսուցիչներ։

Քանդման եզրին գտնվող դպրոցը տարեցտարի աշակերտներ է կորցնում։ 2015-2016 ուսումնական տարում սովորում էր 35 աշակերտ, 2018-2019 ուսումնական տարում աշակերտների թիվը 28 է։ Սեպտեմբերին 2 աշակերտ դուրս է եկել դպրոցից ու ընտանիքով մեկնել Ռուսաստան։