Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե 2020 թվականի բողոքի ցույցերի նման ցույցեր տեղի ունենան 2025 թվականի հունվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, նա «ամբողջովին կանջատի ինտերնետը»։ Չորս տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից ի վեր բելառուսցիները համացանց մուտք գործելու խնդիրներ ունեն, գրում է Կոմերսանտը:

Հումանիտար գիտությունների ոլորտում մասնագիտացած բուհերի ուսանողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոյին հարցրել են, թե ինչու է ինտերնետն անջատվում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ուսանողներից մեկը հիշեցրել է, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինտերնետի խափանումները երկրում տևել են չորս օր։

«Եթե դա կրկնվի, մենք այն ընդհանրապես կանջատենք»,- պատասխանել է Բելառուսի նախագահը։

«Անկեղծ կասեմ, որ դա գրեթե միշտ, հատկապես սկզբնական փուլում, եղել է իմ թույլտվությամբ։ Երբ ունես երկու խնդիր, սկսում ես կշռադատել, թե որն է ավելի կարևոր։ Կշեռքի նժարին երկիրն էր։ Եթե մենք չպահեինք երկիրը․․․ «փոփոխություններ, փոփոխություններ», «մենք սա ենք ուզում, նա ենք ուզում»։ Եվ ես հասկանում էի, որտեղից է դա գալիս։ Ինտերնետի միջոցով էր դա գալիս, առաջին հերթին Լեհաստանից, երթուղին, ուր կգնանք, ինչպես կգնանք»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ Բելառուսում 2020 թ նախագահական ընտրություններից հետո  զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ Դրանք ուղեկցվեցին աննախադեպ բռնաճնշումներով։ Բելառուսական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ նախագահական քարոզարշավի սկզբից մինչև 2020 թվականի վերջը բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 35 հազար ցուցարար։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված, նա լքել է Բելառուսը ընտրություններից անմիջապես հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի