Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները

Լուրեր

23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
Բոլորը

Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները։

«2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզեց հուշագիրը «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել` ունենալով իմ հիմնավորումները), մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների արդյունքում չեղավ կոնսենսուս , թե ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա քաղաքապետի թեկնածուն։

Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց Գյումրիում ձևավորել ՔՊԿ տարածքային կազմակերպություն և ըստ մեր մոտեցման` տարածքային կազմակերպության նախագահը դիտարկվելու է որպես տեղի թիմի լիդեր և առաջնորդելու է մեր նախընտրական ցուցակը։

Ձևավորվեց ՔՊԿ Գյումրու ՏԿ և ես ընտրվեցի նախագահ։

Այն «քաղաքապետացուները», ովքեր չմասնակցեցին Գյումրու ՏԿ ձևավորմանը, սկսեցին ամենօրյա արշավ` լեգիտիմ ձևավորված ՏԿ-ի և Նախագահի դեմ։ «Բալասանյան Դաշինք»-ի հրաժարականներից հետո, երբ Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ և պարզ դարձավ, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ առաջադրեց և պաշտպանեց իմ թեկնածությունը՝ Գյումրիում գալիք ՏԻՄ ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու, հնարավորության դեպքում նշանակվելու քաղաքապետի ԺՊ և հետագայում ընտրություններում գլխավորելու նախընտրական ցուցակը։

Ես ընդունեցի Վարչապետի առաջարկը, այդ մասին եղավ պաշտոնական հայտարարություն, գրեցին նաև լրատվականները։
Բայց նույն անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը և ստեղծեն իրավիճակ, երբ փոփոխման ենթակա կլինի թեկնածուն։

Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է։

Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան

Փորձելով հասունացնել այդ թեզը, ինչ-ինչ հանգամանքներում բերման ենթարկեցին իմ քեռու որդուն և ընկերոջը, որոնց մոտ իբր թմրամիջոցներ հայտնաբերվեցին։

Հայտնաբերվածը նույնիսկ վարչական իրավախախտում չի ներկայացնում, բայց այդ ամենը կազմակերպիչներին պետք էր՝ իմ անձի շուրջ հանրային ալիք բարձրացնելու համար։

Սիրելի՜ Գյումրեցիներ,
Այդ ողջ ընթացքում ես զբաղված էի Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատավարձերի բաշխման, քաղաքի կոմունալ աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար կատարվող աշխատանքների ընթացքը ապահովելու գործընթացով, բայց որոշ արկածախնդիրներ, բացարձակ թքած ունենալով քաղաքում ստեղծված կառավարման ճգնաժամի վրա, շարունակում էին վարչապետի առաջարկած թեկնածուին վարկաբեկելուն ուղղված կեղտոտ գործը։

Սիրելի՜ Գյումրեցիներ,
Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում տեղեկատվական բոլոր գծերն անցած արշավի ժամանակ ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել` ապացուցելու համար, որ ես չկամ նման բաների մեջ, և իմ անունը վարաբեկողները դա անում են հատուկ անբարոյական սցենարով, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, որ իբր թեկնածուն վարկաբեկված է, և թեկնածուի փոփոխման կարիք կա։
Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, ունեմ քաղաքում ճանաչված և հարգված ծնողներ, մեծ ազգություն, լավ ընկերություն և հարազատներ, բոլորն ինձ լավ են ճանաչում, և ինձ ճանաչողները կփաստեն, որ նման արատավոր երևույթները դատապարտողներից մեկը միշտ ես եմ եղել և շարունակում եմ դատապարտել։

Հենց այդ փուլում, երբ Գյումրի ՏԻՄ ընտրությունների և թեկնածուի շուրջ խոսակցություններն ամենածավալվածն էին` իմ հարազատներին բերման ենթարկելը և որևէ լուրջ հիմնավորում չներկայացնելը դատապարտվել է իմ կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և ,երբ հնչել է միտք, թե ես պատրա՞ստ եմ նման թեստ հանձնել, ես միանշանակ հայտնել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել, քանի որ մտածելու որևէ բան չունեմ։

Քանի որ կուսակցության վարչության փակ նիստից իմ անձի շուրջ դուրս է եկել սուտ, իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում ներկայացնել ողջ իրականությունը։

Սիրելի՜ Գյումրեցիներ,
Կից տեղադրում եմ թեստի արդյունքը, որով ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ։
Որպես օրինակ, ասեմ, որ ոստիկանները, երբ անալիզ են տալիս թմրամիջոցների առկայության վերաբերյալ, նրանց մոտ ընդամենը 3 նյութ են որոշում՝
●մեթամֆետամին (կրիստալ)
●մարիխուանա (պլան, անաշա, հաշիշ, հաշիշի յուղ)
●օփիատներ (չեռնյաշկա, հերոին, մորֆին, կոդեին)
Բայց մի բան հստակ է, 19 նյութերի բացասական լինելով 1 դրականը և հստակ հիմնավորումը թույլ չպետք է տար անմարդկային քայլով վարկաբեկել ինձ։
Այն անբարո սուտը, որը տարածում են որոշ ընդդիմադիրներ, իրենց «քաղաքապետացուներ» համարող ինքնակոչներ, սև զգեստ հագած սրբի դեմքով սատանաներ և պատվեր կատարող լրատվականներ` չի համապատասխանում իրականությանը։
Ասեմ ավելին, որ ցանկացած լաբորատորիա այս բացվածքով նման թեստ չի կարող անել, սա խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում, վստահ եմ ՝ բժիշկները կհաստատեն։

Իսկ եթե սրանից հետո էլ կգտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, կասկածի տակ կդնեն իմ այս հետազոտության տվյալները՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, կարող եմ իրենց ուզած պահին մի հատ էլ իրենց համար նմուշ տրամադրել, թող իրենք տանեն ստուգելու: Լավ ստուգեն»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նախորդ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։ Այս թեմայի վերաբերյալ FactorTV-ի պատասխան իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ինքն իրավասու չէ վարչության փակ նիստից որևէ բան հանրայնացնել։