Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

«Ես թմրանյութի հետ բացարձակ կապ չեմ ունեցել և չունեմ»,- Factor.am-ի հարցադրմանն այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Մենք պատգամավորին զանգահարել էինք մամուլում շրջանառվող տեղեկության առիթով, ըստ որի՝ Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայության թեստը դրական է եղել։ Պատգամավորը նշեց, որ որևէ թեստ հանձնելու կարիք չի տեսնում։

Հարցին՝ իրեն ՔՊ վարչությունից թմրանյութի թեստ հանձնելու հրահանգ տվե՞լ են, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ»։

Հստակեցնող հարցին՝ իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի կարող, Սարուխունյանն ասաց․ «Եթե որոշեմ, դա կանեմ։ Եթե գտնեմ հարմար պահ և դրա կարիքը, ես դա կանեմ։ Եթե անեմ, առանց հրահանգի կանեմ։ Ինձ որևէ մեկը հրահանգ տալ չի կարող։ Կգա ժամանակը կտեսնենք, թմրանյութի թեստ կհանձնեմ, թե՝ ոչ»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նախորդ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։ Այս թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ինքն իրավասու չէ վարչության փակ նիստից որևէ բան հանրայնացնել։

Օրերս Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, ֆեյսբուքի էջում հայտնել էր, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարուժան Խոջումյանը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանի հետ ձերբակալվել է թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, այնուհետև ազատ է արձակվել։ Վարուժ Խոջումյանը «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակից է, նաև՝ Գյումրիի ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։

Մանյա Պողոսյան