Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը  հանձնարարել է վարչապետ Օլժաս Բեկտենովին, նախագահի աշխատակազմի ղեկավար Այբեկ Դադեբային, բոլոր ուժային կառույցների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։ Այս մասին հայտնում է Kapital.kz-ը՝ Տոկաևի  մամուլի քարտուղար Բերիկ Ուալիին վկայակոչելով։

Նշվում է, որ ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ղազախստանի խորհրդարանի պալատների նախագահները։

«Երկրում իրադրությունը գտնվում է նախագահի անձնական վերահսկողության ներքո։ Մեր պետության համար հիմնական ռազմավարական նպատակը կայունության, հանգստության, օրինականության պահպանումն է։ Ղազախստանը բազմիցս հանդես է եկել երկու սլավոնական ժողովուրդների միջև ռազմական գործողությունների դադարեցման հարցը բանակցությունների միջոցով լուծելու օգտին»,- գրել է Բերիկ Ուալին ֆեյսբուքյան իր էջում։

Հաղորդվում է, որ այսօր արդեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված  Տոկաևի հանձնարարականի հետ շուրջ՝ պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, առողջապահության, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և շինարարության, ազգային տնտեսության, ֆինանսների նախարարությունների  ղեկավարների հետ։

Բեկտենովը լսել է պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի զեկույցը ռազմավարական և ենթակառուցվածքային օբյեկտների պահպանությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և մի շարք  առաջադրանքներ ներկայացրել՝ ուղղված պետական ​​մարմինների գործողությունների ուժեղացմանը։ Ուշադրություն է դարձվում կայունության և հասարակական կարգի պահպանման, տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, կենսապահովման օբյեկտների գործունեության և այլ հարցերին։

Հիշեցնենք, որ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հեռուստաուղերձով, որում ասել էր, որ  բալիստիկ հրթիռի հարվածը ուկրաինական Դնեպրին պատասխան էր Ռուսաստանի տարածքում ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներին։ Նա նշել էր, որ Ռուսաստանը հարված է հասցրել նորագույն «Орешник» հրթիռով և սպառնացել  հետագայում ևս դա կիրառել նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների դեմ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի