Ինչո՞ւ է կարճվել Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրգործը

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ օրերս կարճվել է «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

Լուրը փորձեցինք ճշտել Հատուկ քննչական ծառայությունից, որի վարույթում էլ քննվում էր Կարապետյանի գործը։

Մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «ՀՔԾ-ում քննվող Պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների վերաբերյալ քննվող գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության պետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի սանիկն է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն ու ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի հովանավորյալը։

Նրա նշանակումը ՊԵԿ-ում համարվեց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի սկանդալային նշանակումներից մեկը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Կենտրոնի հարկային տեսչության պետ եղած ժամանակ Կարապետյանը եղել է ժամով ռեկետ հավաքող, նրա անունն անցնում է նաև կաշառքի գործով։

Օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, կրկին ըստ հրապարակումների, իրեն պատկանող ընկերության՝ «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։ Անհարկի ստուգումներ է իրականացրել նաև մրցակից ընկերություններում, տուգանել է, անհավասար պայմաններ է ստեղծել նրանց գործունեության համար։