Գյուղացին միսը չի կարողանում իրացնել, որովհետև Հնդկաստանից շատ էժան միս է ներմուծվում ՀՀ, հետո էլ խոսում են գյուղատնտեսությունը զարգացնելու վեհ գաղափարների մասին․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, թեև  վերջին շրջանում քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները տարրբեր հաղորդումների ժամանակ խոսում են ներառական տնտեսության, տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման մասին, սակայն համոզված է՝ խոսացողներից շատերը չգիտեն՝ դա ինչպես պետք է իրականություն դարձնել։

«21-րդ դարում մենք ծառն ունենք, բայց չենք կարողանում ջրել, ջրի խնդիր կա, սակայն հեռուստացույցով խոսում են ներառական տնտեսության մասին, կամ ինչպե՞ս հասկանանք, որ 21-րդ դարում գյուղացին դեռ աղոթում է, որ կարկուտ չգա»,-ասաց Մարուքյանը՝ Թալիշում քարոզարշավի ժամանակ բարձրաձայնելով մի շարք այլ խնդիրներ ևս․

«Մեր գյուղացին իր գյուղատնտեսական արտադրանքը՝ օրինակ միսը,  չի կարողանում իրացնել, ինչո՞ւ, որովհետև Հնդկաստանից շատ էժան միս է ներմուծվում Հայաստան․ ՀՀ-ում ամենաշատ միսը իրացնում են այն ընկերությունները, որոնք արտադրանք են տալիս, իսկ դրա համար ընդունում են շատ էժան ներմուծված հնդկական և բելառուսական միսը։ Ստացվում է՝ գյուղացուն չենք օգնում, որ իր արտադրանքը վաճառի, բայց ասում ենք՝ աղոթի, որ կարկուտ չգա, կամ խոսում ենք ներառական տնտեսության զարգացման և վեհ գաղափարների մասին»,-ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ ՀՀ-ում շատ մեծ քանակի կաթի փոշի է ներմուծվում, որի մեծ մասը գնում է արտադրամասեր և այն կանթնամթերքը,  որը մենք ուտում ենք տոտալ պատրաստված է կաթի փոշուց։

«Հիմա կարո՞ղ է պետությունը միջոցեր ձեռք առնել, որ գյուղատնտեսությունը զարգանա, չէ՞ որ գյուղատնտեսության զարգացումը տեքստ չէ, դա գործողությունների և քայլերի հաջորդականություն է,-ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենց քաղաքական թիմը գալիս է նաև այս խնդիրները լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։