Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանն ու դրա վերաբերյալ հնչող քննադատություններին և նշեց, որ ինքը չի հիշում իր կողմից արված որևէ նշանակում, որի վերաբերյալ քննադատություններ չեն եղել, և այս առումով անթերի նշանակումներ չկան։ «Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստ ենք համախմբել ողջ …

