Մենք երբեք կապ չենք  ունեցել արյան, թալանի և գողության հետ. Արթուր Բաղդասարյանը՝ Վարդենիսում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի  3-ին Օրինաց երկիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը իրականացնում էր Գեղարքունիքի մարզում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին դիմավորելու էին եկել աղ ու հացով: Մարտունի քաղաքում պատգամավորության թեկնածուներ առաջադրված Սիմոն Հակոբյանը և Մանուչար Սիմոնյանը ՕԵԿ նախագահին ներկայացնելով տեղի կառույցի ընթացիկ աշխատանքները, նշեցին որ  կենսունակ թիմ է ձևավորվել առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություն գրանցելու համար:   Արթուր Բաղդասարյանը իր ելույթում դիմելով   քաղաքացիներին   շեշտադրեց  մարզերում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման կարևորությունը:

«Հայաստանի մարզերում, գյուղական և քաղաքային համայքներում համաչափ զարգացման անհրաժեշտություն կա:  Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է  աշխատավոր մարդուն լքել իր բնակավայրը, կտրվել ընտանիքից՝  արտերկրում ապրուստը հոգալու պահանջով: Գործազրկության նվազեցման համար համակարգային քաղաքականության անհրաժեշտություն կա: Պետությունը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի հատկապես մարզերում բնակչության զբաղվածության և կենսամակարդակի բարձրացման խնդիրները լուծելու համար: Այն վայրերում, որտեղ գործազրկության մակարդակը ավելի բարձր է՝ աշխատատեղ ստեղծող գործարարաների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ պետք է ստեղծվեն»:

ՕԵԿ քարոզարշավի հաջորդ կանգառը Վարդենիսն էր: ՕԵԿ վարկանիշային թեկնածուներից այստեղ էին Արա Ալոյանը և Արկադի Մարտիրոսյանը: Քաղաքի  և  հարակից գյուղերի բնակիչներին  և  ՕԵԿ տարածքային կառույցի ներկայացուցիչներին ուղված խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց, որ  նպատակ  ունեն շարունակել  կուսակցության խորհրդարանական աշխատանքի լավագույն ավանդույթները, որի արդյունքում  վերդարձվեցին շուրջ  212 հազար մարդկանց ավանդները, ստեղծվեցին անվճար մանկապարտեզներ, անվճար կրթությունը դարձավ հասանելի, ծնվող երեխաները պետությունից ստացան դրամական աջակցություն և այլն:

«Մենք մի շարք լուսավոր գաղափարներ ենք իրականացրել: Ձեր վստահության քվեն մեզ անհրաժեշտ է այդ գաղափարները շարունականան դարձնելու, ինչպես նաև մեր առաջ քաշած ծրագրային 50 դրույթները կյանքի կոչելու: Մենք երբեք կապ չենք  ունեցել արյան, թալանի և գողության հետ: Մեր խիղճը մաքուր է, ոգին ամուր, ունենք խելք ու փորձառություն երկրին հուզող խնդիրները լուծելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար»: