Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության Հայրենադարձության և վերադարձի ծառայության գլխավոր տնօրեն` Յանինա Ռոբերսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին հետընդունման (ռեադմիսիայի) բնագավառում երկու երկրների միջև ծավալած արդյունավետ համագործակցությունը, անդրադարձան ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի Շարժունակության գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա առաջնայնություններին։ Երկուստեք փաստվեց մի շարք …

