Էրդողանը մանրամասներ է ներկայացրել Թրամփի ու Պուտինի հետ հանդիպումներից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների առաջնորդների հետ։

Մասնավորապես հանդիպումներ են եղել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Չիլիի, Արգենտինայի, Հոլանդիայի ղեկավարների հետ։ Ընդհանուր առմամբ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում 8 առանձին հանդիպում է անցկացրել։ Հետագայում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Հարց.  «Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցիք ԱՄՆ-ի Ռուսաստանի նախագահի հետ։ Կխնդրեմ նշել, թե ինչ հարցեր են քննարկվել։ Պուտինի հայտարարության մեջ ասված էր, որ Ռուսաստանը մտահոգություններ ունի Իդլիբի վերաբերյալ։ Որո՞նք են Պուտինի մտահոգությունները։

Պատասխան. «Չգիտեմ, թե Պուտինն ինչ է ասել Ձեզ, բայց մեզ ասել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերն և զինվորները մինչև հիմա արել այն, ինչ նրանք պարտավոր էին անել։ Այժմ խնդիրներ կան միայն Հայաթ Թահրիր ալ Շամ ահաբեկչական կազմակերպության հետ։ Մեր ստորաբաժանումները մշտական կապի մեջ են։ Մենք որևէ խնդիր չունենք Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում»։

Հարց. «Արգենտինա գալուց առաջ ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարություն արվեց, որ Սիրիայի հարցը կարգավորելու ճանապարհին ամենամեծ խնդիրը Սիրիայի քրդական ուժերն են։  Դուք ասել էիք, որ Թուրքիան մաքրելու է Եփրատի արևելյան ափը Սիրիայի քրդական ուժերից։ Գիտենք, որ Մանբիչի հարցում խոսել եք Թրամփի հետ։ Մանրամասներ կներկայացնե՞ք»։

Պատասխան. «Այո, խոսել ենք։ Այդ տարածքը Սիրիայի քրդական ուժերից մաքրելու վերաբերյալ համաձայնություն կա։ Դրա համար արտգործնախարարության աշխատակիցներն ավելի վաղ մշակեցին ճանապարհային քարտեզը, որը պետք է կյանքի կոչվեր 90 օրվա ընթացքում։ Մենք ասացինք, որ շարունակելու ենք վճռականություն ցուցաբերել, որ այս գործընթացի շրջանակներում Մանբիչը Սիրիայի  քրդական ուժերից  մաքրվի։ Թրամփը նման գործերում ուղղիղ է խոսում։  Մեր արտգործնախարարների միջև հանդիպումները կարևոր են շատ։  Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացին և Ալլահի կամքով Մանբիչը դրանցից ազատագրելու ենք»։

ermenihaber.am