Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» վերնագիրը կրող փաստաթուղթը։ Այն նպատակ ունի սահմանել կողմերի փոխգործակցության հիմնական ոլորտները։ Փաստաթուղթը միտված է հեշտացնելու կողմերի համագործակցությունը՝ այդ թվում 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ …