Դատարաններում լրագրողների աշխատանքի ազատության առումով առաջընթաց է արձանագրվել. «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ

Լուրեր

04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Բոլորը

 

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատարաններում լրագրողների աշխատանքի ազատության առումով առաջընթաց է արձանագրել։ Անցած եռամսյակում կազմակերպության մշտադիտարկման խումբը դատական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքի սահմանափակման ընդամենը մեկ դեպք է արձանագրել։ Համեմատության համար նշենք, որ հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել էր 4, իսկ մարտ-մայիս ամիսներին` 5 դեպք։

Կազմակերպությունն այս առաջընթացը կապում է վերջերս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ԶԼՄ-ների հետ դատարանների փոխհարաբերության կանոնների  մշակման հետ։ Այդ կանոնները խմբագրվել են հասարակական կազմակերպությունների և լրագրողների մասնակցությամբ, սակայն դեռևս պաշտոնապես չեն հաստատվել և ուժի մեջ չեն մտել։

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Բարձրագույն դատական խորհրդին հնարավորինս սեղմ ժամկետում պաշտոնապես հաստատել կանոնները, որպեսզի ԶԼՄ-ների հետ աշխատանքի սկզբունքները պարտադիր դառնան բոլոր դատավորների համար։