02 Մայիս 2018 | 08:46
Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորները ճնշել են ՀՀԿ-ականներին. քաղաքական ճգնաժամը խորանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը եւս մեկ օր պահպանելու: Երեկ խորհրդարանում 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Օրվա սկզբում սպասվում էր՝ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, մի …