Քարոզարշավի 4 օրերի ընթացքում ՀՀԿ-ն ծախսել է 71 մլն, «Իմ քայլը»՝ 50 մլն, ԲՀԿ-ն՝ 13 մլն դրամ. թվերն աճելու են

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավին տասնյակ միլիոններ են ծախսում: Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել տեղեկություններ իրենց նախընտրական ծախսերի մասին:

Նշենք, որ մինչ այս պահը ԿԸՀ է ներկայացվել միայն նոյեմբերի 26-ից 30-ը կատարված ծախսերի հաշվետվութունը:

Այսպիսով. հաշվետվության համաձայն՝ ամենամեծ բյուջեով քարոզարշավն իրականացնում է ՀՀԿ-ն: Այս ուժի նախընտրական հիմնադրամում նոյեմբերի 26-ին եղել է 91 մլն դրամ: Մինչև նոյեմբերի 30-ը, այսինքն՝ չորս օրվա ընթացքում, ՀՀԿ-ն ծախսել է 71 մլն դրամը:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավին հատկացված 71.9 միլիոնից չորս օրերի ընթացքում ծախսել է 49.5 մլն-ը:

Խոշոր բյուջե ունեցող երրորդ ուժը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: ԲՀԿ-ի նախընտրական բյուջեն 41.5 մլն է և նշված ժամանակահատվածում ծախսվել է 17.6 մլն դրամ:

ՀՅԴ-ն իր քարոզարշավը նախընտրել է իրականացնել 20 միլիոնի շրջանակում, սակայն ծախսել է 12.7 մլն-ը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության բյուջեն 10 մլն 350 հազար դրամ է, որից ծախսվել է 7 մլն դրամը:

«Մենք» կուսակցությունների դաշինքը ևս 10 միլիոնանոց բյուջե ունի, որից քարոզարշավի ընթացքում ծախսել է 8.5 մլն դրամը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 5.7 միլիոնից ծախսել է 3.2 միլիոնը, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն էլ 5 մլն-ից 1.5 մլն-ն է ծախսել:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ծախսել է իր ամբողջ բյուջեն՝ 3 մլն 800 հազար դրամ, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 490 հազար դրամանոց բյուջեից նոյեմբերի 26-ից 30-ը չի ծախսել ոչ մի լումա:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը 1.5 մլն-ից շուրջ 1 մլն-ն է ծախսել:

Հիշեցնենք, որ այս տվյալները վերաբերում են նոյեմբերի 26-30-ը կատարված ծախսերին: Կուսակցություններն ու դաշինքներն ազատ են համալրել իրենց հիմնադրամները և շարունակել ծախսեր կատարել նախընտրական քարոզարշավի համար:

Մի քանի օր առաջ, հիշեցնենք, Factor.am-ը, հղում անելով քաղաքական ուժերի հայտարարագրերին, տեղեկացրել էր, թե ի՞նչ ֆինանսական միջոցների են տնօրինում վերջինները:

Այսպիսով. ՀՀԿ-ն ունի 26 մլն դրամական միջոցներ և 345 մլն դրամի եկամուտ, ԲՀԿ-ն, համապատասխանաբար, 22 մլն և 86 մլն, ՀՅԴ-ն՝ 7 մլն և 54 մլն, «Լուսավոր Հայաստանը»-ը՝ 2 մլն և 15 մլն, ՕԵԿ-ը՝ միայն 11 մլն դրամ եկամուտ, «Իմ քայլը»՝ 1.3 մլն դրամական միջոցներ և 7 մլն եկամուտ, «Մենք» դաշինքը՝ 4 մլն եկամուտ, «Ազգային առաջընթացը»՝ 2 մլն դրամական միջոցներ: Մնացած քաղաքական ուժերը դրամական միջոցներ և եկամուտներ չունեն:

 

Հայկ Վարդանյան