ՀՀ-ն 3-րդ երկրից զենք գնելիս 18 % ԱԱՀ է վճարում, սա ծանր հանցագործություն է երկրի նկատմամբ․ Քոքոբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանի հետ

– Պարոն Քոքոբելյան, «Մենք» դաշինքն ավելի շատ քննադատում է նախկին իշխանություններին: Խնայո՞ւմ եք գործող իշխանություններին։

– Ընտրարշավի առաջին օրերից ասել եմ, որ ստվերը վերացված չէ, որ մենաշնորհները շարունակում են տիրապետող լինել։ Մենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում էապես տարբերվող մոտեցում ենք ներկայացրել։ Մենք կողմնակից ենք եղել կատարված փոփոխություններին, բայց երբևիցե չենք հավակնել ցույց տալու, որ այդ դափնիները մերն են։ Այդ դափնիները Նիկոլ Փաշինյանինն են։ Հստակ նշել ենք, որ շատ կարևոր էր իշխանական բուրգից հեռացնել հանցավոր համակարգին։ Միևնույն ժամանակ պնդում ենք, որ դա փոքր ծրագիր է, առաջիկայում շատ կարևոր խնդիրներ են սպասվում։ Եվ ես իշխանություններին հրավիրում եմ բանավեճի երկու կարևոր՝ արտաքին քաղաքականության և տնտեսության զարգացման հարցերի շուրջ։

– Այնուամենայնիվ, ոչ միայն ձեր դաշինքը, այլև ընդդիմության դիրքերից հանդես եկող շատ ուժեր ավելի շատ քննադատում են Հանրապետական կուսակցությանը, քան թե գործող իշխանություններին։

– Ցույց տվեք մի դեպք, երբ իմ թիրախը եղել է ՀՀԿ-ն։ Բայց ո՞վ է մոռացել, որ նախկին իշխանությունների ժամանակ Ոստիկանությունն ուղղակի վերահսկում էր, որ կրիմինալը տոտալ ազդեցություն ունենա և կոպիտ միջամտություններ անի ընտրությունների ժամանակ։ Ո՞վ է մոռացել Մարտի 1-ը։ Ես չեմ մոռանա, բայց նեղացածի կեցվածք չեմ ընդունել։ Ոստիկաններն իմ անչափահաս աղջկան ոտքից քաշելով՝ անկողնուց հանել են։ Մեկ տարի եղբորս մենակ պահել են մի խցում, որպեսզի ես քաղաքականությունից հրաժարվեմ։

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կես տարվա գործունեությունը։

– Հայտնի է, որ ներդրումները 11 անգամ նվազել են։ Իհարկե, դրա հիմնական պատասխանատուն գործող իշխանություններն են, բայց այստեղ դերակատար է եղել նաև ԵՏՄ-ին անդամակցությունը։ Բացասական ազդեցություն են ունեցել նաև Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները։ Արտաքին քաղաքականության առումով մեծ ֆիասկո է ԵՏՄ-ին անդամակցելը, քանի որ մենք մեզ տարանք տոտալ շրջափակման։ Հայաստանի նկատմամբ ծանր հանցագործություն եմ համարում այն հանգամանքը, որ ԵՏՄ-ի հետ պայմանագրի համաձայն պատերազմի մեջ գտնվող ՀՀ-ն, եթե երրորդ երկրից զենք-զինամթերք է գնում, ստիպված է 18 տոկոս ԱԱՀ վճարել։ Ես այն ժամանակ ասում էի՝ բանակցեք և գոնե այդ կետը հանեք։ Բայց այսօրվա իշխանությունները գտնում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ է եղել։ Մյուս քաղաքական ուժերն էլ այդ հարցի մասին շատ զգույշ են խոսում։ Եվ «Մենք» դաշինքից բացի որևէ այլ ուժ չի ասում, որ ՀՀ-ն պետք է քայլ առ քայլ ձգտի դառնալ ԵՄ լիիրավ անդամ։

– ԵՄ-ն Հայաստանին որպես լիիրավ անդամ պատրաստ չէ ընդունել։

– Ընդհանրապես որտեղ լավ միջավայր է, այնտեղ այդպես արագ ինտեգրման խնդիր չեն դնում։ Դու՝ որպես պետություն, այդ այլընտրանքները պիտի փնտրես։ Չի կարելի միահեծան արտաքին քաղաքականություն վարել։

– Դուք ձեր նախընտրական ծրագրով խոստացել եք աշխատավարձերի ու թոշակների 25 տոկոս բարձրացում։ Կառավարությունը որտեղի՞ց պետք է ապահովի այդ գումարները։

– Շատ երկար քննարկելուց հետո ես համաձայնեցի ավելացնել 25 տոկոս, այլ ոչ թե 30-35 տոկոս։ ՀՀ ՀՆԱ-ն 11,536 մլրդ դոլար է, բյուջեն՝ 2,7 մլրդ դոլար։ Տարբեր միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում ստվերը 30-50 տոկոս է։ Բայց եթե ընդունենք, որ ստվերը 30 տոկոս է, ապա դա մոտ 3,5 մլրդ դոլար է։ Դրա հարկումից ՀՀ բյուջեն կավելանա մոտ 1 մլրդ դոլարով։ Ես նաև ցույց եմ տալիս, թե որտեղ է ստվերը՝ խոշոր ներկրողների մոտ է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և տարբեր խոշոր կառույցներում է։ Փոքր ու միջին բիզնեսում ստվեր չկա։ Իսկ այդ 1 մլրդ դոլարը բյուջեի մոտ 40 տոկոսն է։ Եվ այդ գումարով մանկավարժների պրոֆեսորադասախոսական կազմի, բժիշկների, բանակի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը կարելի է 25 տոկոսով բարձրացնել։

– Այսինքն՝ հաջորդ տարի դուք պահանջելու եք, որ 2020թ․ համար ներկայացվի 3,5-4 մլրդ դոլարանոց բյուջե։ Հակառակ պարագայում համարելու եք, որ կառավարությունի չի՞ պայքարել ստվերի դեմ։

– Այո, և ես իշխանություններին հրավիրել եմ բանավեճի, թե եկեք՝ ցույց տանք, թե ինչպես ենք պատկերացնում ՀՀ տնտեսության զարգացումը։

Արմինե Ավետյան