Կանադական պետական լրատվամիջոցը անդրադարձել է PKK-ին․ Թուրքիայում վրդովված են

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կանադական պետական «CBC» լրատվամիջոցը Թուրքիայում և Կանադայում պաշտոնապես ահաբեկչական խմբավորում ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կին զինյալների մասին լուր է հրապարակել. փոխանցում է ermenihaber-ը:

Աղբյուրն անդրադարձել է քուրդ լուսանկարիչ և ռեժիսոր Զայնե Աքյոլի՝ «Rojeke» («Մի օր») խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին։ Նոյեմբերի 22-ին Մոնրեալում բացված ցուցահանդեսը բաղկացած է ընդամենը 20 լուսանկարից և պատմում է Քանդիլ լեռան վրա PKK-ի անդամ կանանց առօրյայի մասին։

Կանադական լրատվամիջոցը պատմում է, որ Աքյոլը այդ լուսանկարների համար ստիպված է եղել օրեր շարունակ ապրել Քանդիլում՝ PKK-ական կանանց հետ։ Թեմային անդրադարձած թուրքական մամուլն էլ նկատել է տալիս, որ լուրում PKK-ն ներկայացվում է որպես «Թուրքիայի արևելքում անկախ քրդական պետություն ստեղծելու նպատակով պայքարող ապստամբների անօրինական խումբ»։

Օտտավայում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալը, անդրադառնալով վերոնշյալ ցուցահանդեսին, հիշեցրել է, որ ավելի վաղ Աքյոլը նաև ֆիլմ էր նկարահանել PKK-ի մասին։ Նա տեղեկացրել է, որ իրենք նախկինում Կանադայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ Աքյոլը կապ ունի պաշտոնապես ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ի հետ և իր ֆիլմի միջոցով, փաստորեն, այդ խմբավորման քարոզչությունն է իրականացնում։ Ունալը հավելել է, որ ցուցահանդեսի և այն լուսաբանող հրապարակման կապակցությամբ Թուրքիայի դեսպանատունը համապատասխան միջոցներ կձեռնարկի։

PKK-ն Կանադայի պետական անվտանգության նախարարության՝ ահաբեկչական խմբավորումների պաշտոնական ցանկում է գրանցվել 2002թ․ դեկտեմբերի 10-ին։ Իսկ 2015թ․ մայիսի 7-ին ընդունված օրենքի համաձայն՝ Կանադայում ահաբեկչության կամ ահաբեկչական խմբավորումներին գովաբանելը, պաշտպանելը կամ ահաբեկչության դրդելը հանցանք է համարվում, որի համար մինչև 5 տարվա ազատազրկում է  սպառնում։