Վալերի Օսիպյանի՝ Լոռի և Տավուշ կատարած աշխատանքային այցերի մանրամասները՝ տեսանյութով

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերի Օսիպյանը Վանաձորում հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Վալերի Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս հայտնեց, որ ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Այս առումով կարևորվեց նրանց և ոստիկանության ծառայողների ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում ևս կբացառվեն ընտրախախտումները։ << Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու գործելակերպ >>,- ընդգծեց Վալերի Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք հիշեցնում են ընտրություններին առնչվող արգելված գործողությունների մասին։ Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։

Նույն օրը Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին։ Ոստիկանության պետը նախ ամփոփեց անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանեց առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։ << Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար >>,- նշեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգեց ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։

Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային այցը Տավուշում էր։ Վալերիյ Օսիպյանը ԱԺ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին ևս ներկայացրեց հանդիպման նպատակներն ու քննարկվելիք հարցերի կարևորությունը։ Ոստիկանության պետը նշեց, որ համակարգի ջանքերը ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալու առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե նախընտրական շրջանում և ընտրությունների օրը թեկնածուներն ու տեղի ոստիկանները ակտիվ համագործակցեն՝ միասնական հակազդելով ցանկացած ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ օրինախախտումների նախականխմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը, այդ թվում՝ Տավուշի մարզային վարչությունը, իրականացրել և իրականացնում են կանխարգելիչ ակտիվ աշխատանք։ Ոստիկանության պետը ներկաներին հորդորեց, որ ապօրինություն հայտնաբերելու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնեն ոստիկանությանը՝ վստահեցնելով, որ Տավուշի ոստիկանները կարձագանքեն արագ և համապատասխան գործողություններ կիրականացնեն։

Վալերիյ Օսիպյանն Իջևանում հանդիպեց նաև մարզը սպասարկող ոստիկաններին՝ մանրամասն ներկայացնելով իր պահանջները։ Ոստիկանության պետը անձնակազմին հայտնեց, որ չի հանդուրժելու անբարեխիղճ ծառայողներին։ Բոլորը մեկ մարդու պես պետք է պատրաստակամ ու սրտացավ ծառայեն՝ բացառելով ընտրական գործընթացների վրա հակաօրինական ներգործությունները, իսկ դրանց առկայության դեպքում պետք է օպերատիվ բացահայտեն ու համապատասխան ընթացք տան։ Վալերիյ Օսիպյանը Տավուշի ոստիկաններին հրահանգեց, որ իրենք էլ բացատրական-կանխարգելիչ աշխատանք իրականացնեն՝ բոլորին հավաստիացնելով, որ հետևողական են լինելու օրենքով արգելված գործողությունները հայտնաբերելու առումով։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայությունը օպտիմալ կազմակերպելուն վերաբերող հարցեր։