18 Հոկտեմբեր 2018 | 15:24
Բաքուն պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողի
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, որոնք Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել են Արցախ. գրում է Ազատություն ՌԿ-ն: «Հայաստանը գագաթնաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, ովքեր գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում», …