Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 7-ին կայանալիք Թեհրանի գագաթնաժողովի առնչությամբ. տեղեկացնում է ermenihaber-ը: Հայտարարությունում նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Սիրիայի հարցի շուրջ կայուն լուծում գտնելու նպատակով Աստանայի եռակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մեխանիզմի համատեքստում քննարկվելու են քաղաքական գործընթացի շրջանակներում իրականացվող համատեղ աշխատանքները: Թուրքիան մտադիր է քննարկել 2018թ. ապրիլին Թուրքիայում կայացած եռակողմ գագաթնաժողովին հաջորդող զարգացումները …

