ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 1999 թ. ծնված Դ.Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Տ.Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի …