Ստամբուլում կկայանա Իդլիբի հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների 2-րդ գագաթնաժողովը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլաիդիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին կհանդիպեն՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման ճանապարհները. փոխանցում է ermenihaber-ը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան արդեն իր համաձայնությունը տվել է մասնակցել 4 երկրների ղեկավարների ձևաչափով տեղի ունենալիք 2-րդ գագաթնաժողովին:

Պեսկովն ասել է, որ ամենայն հավանականությամբ 2-րդ գագաթնաժողովը նույնպես կանցնի Ստամբուլում, քանի որ դրա մտահղացման հեղինակը հենց Էրդողանն է:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նաև գերմանական կողմը:

Հիշեցնենք, որ նախորդ գագաթնաժողովն անցկացվել էր հոկտեմբերի 27-ին Ստամբուլում:

Գագաթնաժողովին քննարկվել էր սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն ու քաղաքական գործընթացները: