ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում պիլոտային ծրագրով երեխաներին տրամադրելու է նախաճաշ: Մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, համեմատություն կանցկացնեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ: Սեպտեմբերի 7-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային …

