Սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ երևանցիներս պետք է որոշենք, թե որ քաղաքական ուժին ենք վստահում մայրաքաղաքի ղեկավարումը` առաջիկա 4 տարիների համար: Ընտրության արդյունքում կձևավորվի Երևանի ավագանին՝ տեղական օրենսդիրը, որի անդամներից մեկը կդառնա քաղաքապետ: Երևանի ընտրությունները չափազանց կարևոր են, քանի որ քաղաքապետարանի լիազորություններում են մեր առօրյային վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։

