«Փաշինյանը ցուցմունք է տալու մեղադրյալի կարգավիճակում, չկասկածեք»․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվելը Դավիթ Շահնազարյանը համարում է քաղաքական հետապնդում։ Այդ հրահանգը, ըստ նրա, ԱԱԾ-ին տվել է արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Շահնազարյանի խոսքով՝ եթե ԱԱԾ-ի փոխարեն իրավապահ այլ կառույց հրավիրեր, չէր գնա։ Այս տարվա ամառը մերժել է ՀՔԾ ներկայանալու «հրավերը»։

«Նոյեմբերի 27-ին ես որոշ հայտարարություններ եմ արել, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ես ձևակերպել եմ՝ «իշխանություն՝ Արցախի փոխարեն»։ Եթե ես նոյեմբերի 27-ին եմ հայտարարությունն արել, ինչի՞ եք հիմա կանչում, որովհետև երեկ վարչապետը ուղղակիորեն դա հրահանգավորեց»,- ասաց Շահնազարյանը։ Նկատենք, որ նույն հայտարարությունը Դավիթ Շահնազարյանը կրկնել է նաև դեկտեմբերի 4-ի իր հերթական ասուլիսի ընթացքում։

Շահնազարյանը նշում է, որ իր խոսքը ոչ թե իրավական է, այլ քաղաքական և պատասխանատու է իր ամեն խոսքի համար․ «Ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ բանավեճի։ Հո չէ՞ր գալիս ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակում, դրանում կարող եք չկասկածել։ Սա սպառնալիք չէ, սա խոստում է։ Գալու է այդ օրը, որ նա սկսելու է ցուցմունք տալ։ Եվ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»։

Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանում այսօր իրավապահ կառույցներ գոյություն չունեն․ դրանք պատժիչ կառույցներ են․ «Պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը։ Այս քաղաքական հետապնդումը ուղղված է ոչ միայն իմ դեմ։ Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին»։