Ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում. Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հայ շինարարները դարեր շարունակ կերտել են հրաշալի ճարտարապետական կոթողներ, անառիկ ամրոցներ, կամուրջներ ու ճանապարհներ՝ այդպիսով մեծապես նպաստելով  հայ ժողովրդի տնտեսական բարեկեցությանը, ֆիզիկական անվտանգությանը, հոգևոր զարգացմանը և մտահորիզոնի ընդլայնմանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում: Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թվականի առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5 տոկոսով, այդ թվում` 25 տոկոսով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները: Նա հավելեց, որ շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում մարդկանց սեփական տանիք ունենալու և բնակարանային պայմանները բարելավելու իրավունքները կյանքի կոչելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկվում է  «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» հիփոթեքային ծրագրի շրջանակներում սահմանել նոր, արտոնյալ պայմաններ, ավելացնել ծրագրից օգտվելու համար տարիքային շեմը, իջեցնել վարկի տոկոսադրույքները:

Շարունակելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շինարարության ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:  Բարելավման կարիք ունի շինարարության ոլորտում գնումների գործընթացը՝ գնահատման չափորոշիչների վերանայմամբ: Բացի այդ, հարկավոր է մշակել մեխանիզմ, որպեսզի հայաստանյան շինարարական կազմակերպությունները մասնակցեն միջազգային շինարարական մրցույթներին, հայկական շուկայում ներդնեն նախագծման և շինարարության նոր տեխնոլոգիաներ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի լրանում է 1988թ. աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Չնայած իրականացված աշխատանքներին՝ աղետի գոտում դեռևս կան անօթևան ընտանիքներ: Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների ծրագիրը։ Դրա համաձայն՝ լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը նոր թափ է ստանալու: Կառավարության 2018-2022թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բնակարանային աջակցությանծրագիրն ավարտել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Ավարտելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ հ
ամագումարն առիթ է ոչ միայնկատարված աշխատանքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները նշելու, այլև  նոր շունչ հաղորդելուպետություն – հասարակական կառույց – գործարար համայնք համագործակցությանը: Այս առումով գնահատելի է այն դերը, որն ունի Շինարարների միությունը կառավարության կողմից մշակվող ևիրականացվող ծրագրերում, ընդ որում, կառավարությունը մեծապես հաշվի է նստում շինարարների կարծիքի հետ ոլորտի քաղաքականությունը մշակելիս: