Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողովը 2019թ.-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից …

