ԲԱՐԵԿԱՐԳ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԿԱՐՈՏ․ ՍԱՐԻԳՅՈՒՂ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 30. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հեղաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

1100 տարեկան Սոսի ծառը Սարիգյուղի խորհրդանիշն է։ 20 մետրանոց ծառը գրանցված է Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ծառի բնից դուրս է գալիս 13 ամուր ճյուղ։ Ըստ լեգենդի՝ ծառը 70 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։ Սարիգյուղը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 19 կիլոմետր հյուսիս։ 1359 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցը կիսաքանդ է։

5-րդ դասարանի աշակերտ Մհեր Եգանյանը մեծ երազանք ունի՝ ապագայում լավ աշխատանք ունենալ, բայց դրա համար պետք է լավ սովորի․ «Ապրուստս կվաստակեմ ընտանիքս կպահեմ։ Մեծանամ, երևի կդառնամ շինարար։ Ես ուզում եմ նմանվել հայրիկիս»։

Տավուշի Սարիգյուղի դպրոցում բարեկարգ են միայն 1-ից 4-րդ դասարանների դասասենյակները։ Մհերն ու դասընկերներն արդեն 4-րդ ամիսն է՝ բարեկարգ դասասենյակից տեղափոխվել են դպրոցի ամենից անբարեկարգ դասասենյակ։

«Մեր դասարանը վերանորոգված էր և երբ բարձրացանք էստեղ, մի քիչ քայլում ենք, փոշի ա բարձրանում, պարկետները քանդված են։ Ստեղ մի քիչ տխուր ա, ընդեղ ուրախ էր։ Իմ տրամադրվածությունը բարեկարգ դասարանում լավ ա ըլնում, ուզում եմ պատասխանեմ ու բարձր գնահատական ստանամ, քառորդս լավ փակեմ»,- պատմում է Մհեր Եգանյանը։

Հատակից պոկված մանրատախտակները առանձնացրել են սենյակի անկյունում։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Խաչատրյանը պատմում է, որ կիսավեր դասարանում դասապրոցեսը դառնում է ոչ արդյունավետ․ «Իրենք կաշկանդված են, քայլելիս մանրահատակը ոտքի տակից փախչում է։ Բայց, այնուամենայնիվ, երեխաները լավ երեխաներ են, սովորում են, ակտիվ երեխաներ են»։

Տիկին Խաչատրյանի խոսքով՝ աշակերտներին հորդորում են դասամիջոցներին չվազվզել, փոշի չբարձրացնել, որ հնարավոր լինի հաջորդ դասը սկսել։ Սեղաններից որոշների ոտքերը հայտնվել են փոսում։ Որտեղ մանրատախտակ չկա փայտի կտորներ են դնում, որ սեղանը չշարժվի՝ գրելը դառնա հարմար․ «Ամեն հնարավոր միջոցը ուզում ենք օգտագործել, որ տեսքի բերենք դասասենյակը։ Երեխաների ծնողները միջոցներ չունեն, կարող են ուղղակի իրենց ֆիզիկական աշխատանքը ներդնել»։ Անբարեկարգությամբ հետ չի մնում հարևան դասասենյակը, որտեղ գրականության դաս է ընթանում։

Ուսուցչուհի Գոհար Դովլաթբեկյանը նշում է, որ փոշու և մրի պայմաններում երեխաների առողջությունը վնասվում է․ «էսթետիկական առումով կարող եմ ասել, որ երեխաները գեղեցիկը սիրող երեխաներ են և իրենց համար էլ տհաճ է այսպիսի դասարանում դաս անելը։ Նստարանների վրա փոշի է նստում, դասը սկսելուց առաջ պիտի մաքրեն փոշին, որ վրան չնստեն։ Իրենք իրենց ուժերով դարակներ են ներկում, փորձում են գեղեցկացնել, բայց դասարանի նորոգումն իրենք չեն կարող անել»։ Ուսուցչուհու խոսքով՝ գրատախտակին մոտենալիս երեխաների ոտքը երբեմն ոլորվում է՝ հազիվ են հավասարակշռություն պահում, որ չընկնեն․ «Ուսուցիչներն էլ խոչընդոտներով են իրենց սեղանին հասնում։ Այսպիսի մանրահատակի վրա քայլելու համար պետք է վարպետ լինել»։

Դպրոցի տնօրեն Լուիզա Ռևազյանը պատմում է, որ շենքը ջրահեռացման համակարգ չի ունեցել, ինչից պատերն ու հատակը քայքայվում են․«Սարսափելի վիճակում են գտնվում մեր երեխաները, այն էլ՝ սահմանամերձ գյուղի դպրոցում։ Պատկերը շատ տխուր է, բայց երեխաներն աշխատում են լավ ուսումնառություն ստանալ»։

Ծնողները նախընտրում են անբարեկարգ դպրոցից երեխաներին տեղափոխել Իջևանի դպրոցներ։

Բարերարների միջոցներով 2017 թվականին վերանորոգվել է 6 դասասենյակ։ Սարիգյուղի դպրոցը վերջին անգամ հիմնանորոգվել է 2006 թվականին։ Դպրոցի շենքի մակերեսը կազմում է 2350 քառակուսի մետր։ Մոտավոր հաշվարկներով հիմնանորոգումը կարժենա 120 միլիոն դրամ։ Սարիգյուղի դպրոցի վերանորոգման հարցը Կառավարության հրատապ ծրագրերի ցանկում է։ Հայաստանում նոր կառավարության ձևավորումը հույսեր է արթնացրել Սարիգյուղում։ Գրականության ուսուցչուհի Գոհար Դովլաթբեկյանը նշում է․ «Ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել և ցանկալի կլինի՝ իրավիճակը փոխվի ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև՝ կրթության բնագավառում։ Դասասենյակներում կոսմետիկ փոփոխությունները կբերեն նաև կրթության որակի լավացման»։

Սարիգյուղի դպրոցի հիմնանորոգումը հույժ կարևոր է։ Չնայած կիսաքանդ վիճակին, տարեցտարի աշակերտների թիվն ավելանում է։ 2015-2016 ուսումնական տարում սովորել է 194 աշակերտ, 2016-2017 ուսումնական տարում՝ 197, 2017-2018 ուսումնական տարում՝ 202, իսկ ընթացիկ 2018-2019 ուսումնական տարում դպրոցն ունի 212 աշակերտ։