Առաջիկայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում փոփոխություններ են լինելու: Տոներից հետո նախատեսվում է անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որտեղ էլ կքննարկվի վարչության կազմի փոփոխության հարցը: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Հերթական համաժողովի օրն է մոտենում, որտեղ կորոշվի վարչության կազմի փոփոխությունը: Համաժողովը նախատեսված է հունվարի …

