Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը «համեմատաբար կայունացել է»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մեր այցն այսօր ավարտին է մոտենում: Մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա Բաքվում ենք: Հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության …

