Հայաստանում հանրակրթական դպրոցներում ուսուցիչների իրավունքների վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցը բազմաթիվ խնդիրներ է վեր հանում, որոնք վկայում են կրթական համակարգի կոռումպացվածության և ոչ արդյունավետության մասին: Այս տարվա նոյեմբերին հրապարակված «ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրություն» զեկույցում, որը կազմվել է 2017 թվականի ընթացքում, բերվում են բազմաթիվ վկայություններ այն մասին, որ հայաստանյան դպրոցներում ուսուցիչներին աշխատանքի են …

