Նոր փոփոխություններ՝ ՔՊ-ում. առաջիկայում համաժողով է լինելու, շատերը երազում են լինել նոր վարչության կազմում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում փոփոխություններ են լինելու:

Տոներից հետո նախատեսվում է անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որտեղ էլ կքննարկվի վարչության կազմի փոփոխության հարցը:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Հերթական համաժողովի օրն է մոտենում, որտեղ կորոշվի վարչության կազմի փոփոխությունը: Համաժողովը նախատեսված է հունվարի մեջ: Մեր կանոնադրության համաձայն՝ երկու տարին մեկ համաժողով է անցկացվում: Նախորդը եղել էր նախանցյալ տարվա հունվարին, եւ 2019-ի հունվարին նախատեսվում է հերթական համաժողովը»,-ասաց նա:

Factor.am-ին ՔՊ-ի աղբյուրները տեղեկություններ են փոխանցում այն մասին, որ շատերն են ցանկանում հայտնվել իշխող կուսակցության վարչության կազմում, որտեղ կայացվում են երկրի կառավարման հետ առնչվող կարեւորագույն որոշումները:

ՔՊ վարչության անդամից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է, որ վարչության կազմն ընդլայնվի, քանի որ հավակնորդները շատ են:

«Վարչության 13 անդամների թիվը սահմանված է կանոնադրությամբ: Եթե կանոնադրային փոփոխություն լինի, նաեւ հնարավոր է, որ դա փոխվի: Չեմ կարող ասել, թե ովքեր կառաջադրվեն, դրա մասին խոսելը դեռ շուտ է: Ըստ կարգի՝ յուրաքանչյուրը կարող է առաջադրվել որպես վարչության անդամի թեկնածու կամ առաջադրել որեւէ մեկին»,- եզրափակեց ՔՊ վարչության անդամը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Գյումրու եւ Վանաձորի ՏԻՄ  ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ վարչության կազմը հրաժարական ներկայացրեց: Սա, թերեւս, հայաստանյան քաղաքական պատմության մեջ աննախադեպ էր, երբ կուսակցության գործադիր մարմինը քաղաքական ձախողման պատճառով հրաժարական է տալիս:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ, որը բաղկացած է 13 հոգուց: Կազմի մեջ են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Վահագն Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

 

Հայկ Վարդանյան