Ստամբուլում կայացած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովի ընթացքում կուսակցության համանախագահներից Սեզաի Թեմելլին անդրադարձել Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ սիրիական Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնելու ընթացքում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումները զբաղված են եղել նաև թալանով: Թեմելլին պնդել է, որ թուրք զինվորները …

