«Դրախտիկը ամենալավ գյուղն է աշխարհում, իմ նկարներում հենց իմ գյուղն է պատկերված։ Նկարչությունն իմ ապագան է։ Երազում եմ դառնալ լավ մասնագետ և իմ ցուցահանդեսներն ունենալ մայրաքաղաքում»,- ասում է 16-ամյա Լիանա Խաչատրյանը։ Նա նկարազարդել է գյուղի դպրոցի քանդված պատերը՝ փորձելով այդկերպ քողարկել տխուր պատկերը։ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղն ունի 1006 գրանցված բնակիչ։ Մինչև 1988 թիվը բնակեցված …

