«Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու նրանց բարձր մակարդակով ինքնավարություն տալ». Մամեդյարով

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու նրանց բարձր մակարդակով ինքնավարություն տալ: «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մեր երկիրն ինչպես ապահովում է սեփական քաղաքացիներին՝ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին, պատրաստ է նմանապես, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, դա անել նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքացիների համար»,- ասել է Մամեդյարովը:

Նա նաև հավելել է, որ Բաքուն պատրաստ է ԼՂ-ի հայ բնակչությանը «բարձր մակարդակով ինքնավարության իրավունք տալ՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ հայրենի օջախներ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նշելով, որ նախկինում կապ կար Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայ համայնքների միջև, սակայն «Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների արդյունքում այդ կապերը խզվել են»:

«Հակամարտության կարգավորումից հետո այդ երկու համայնքները, իհարկե, միասին են ապրելու: Հենց այդ պատճառով կարևոր է վերականգնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայ համայնքների միջև կապերը»,- հայտարարել է Մամեդյարովը: