Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից. կոչումներից զրկվողների հերթում են Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը

Լուրեր

20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
Բոլորը

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Արմավիր քաղաքի ավագանու նիստում պետք է քննարկվեր նաև գեներալ Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնից: Սակայն, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Factor.am-ին փոխանցեց, որ հարցը նիստի օրակարգում չի ընդգրկվել և Մանվել Գրիգորյանը չի զրկվել պատվավոր քաղաքացու կոչումից:

«Ավագանու անդամները նպատակահարմար են համարում քննարկել, թե ովքեր են ընդհանրապես Արմավիրի պատվավոր քաղաքացիներ: Չի բացառվում, որ ավագանու հերթական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի անվան կողքին հայտնվեն այլ անուններ, որոնց ևս պատվավորի կոչումներից զրկելու հարցը կբարձրացվի: Քաղաքացիական հասարակությունը մի քանի հարյուր ստորագրություն էր հավաքել: Սակայն հարցը օրակարգ չընդգրկվեց, նպատակահարմար համարվեց այն ընդգրկել և քննարկել հաջորդ հերթական նիստում: Օրակարգ ընդգրկելու քվեարկություն չեղավ, եղավ խորհրդակցություն»,- ասաց նա:

Հարցին, թե քաղհասարակության ներկայացուցիչները ինչ հիմնավորում էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար, քաղաքապետը պատասխանեց. «Հիմնավորումը կապված էր վերջին իրադարձությունների հետ՝ կապված տուշոնկաների, ինչպես նաև զենք պահելու թեմաների հետ: Նման պահանջը կապված է նաև առհասարակ իրենց պահվածքի հետ: Չեմ բացառում, որ հանրային պահանջը սրվեց, երբ նրա խափանման միջոցը փոխվեց: Ավագանին կարծում է, որ այնպայման սա պետք է լինի հաջորդ նիստի օրակարգում և սա քաղաքի համար նախադեպը չունեցող հարց է: Նախկինում երբեք նման հարց չի քննարկվել՝ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու, այդ պատճառով սա հրատապության կարգով քննարկվող հարց չէր»:

Դավիթ Խուդաթյանը միաժամանակ նշեց, թե առաջիկայում չի բացառվում, որ Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումներից զրկվեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: «Ես ցուցակը մի պահ ուսումնասիրեցի և տեսա, որ պատվավոր քաղաքացիներ են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև նախկին ՀՀԿ-ական աստղաբույլից շատերը: Մնացածի անունները կդժվարանամ թվարկել, բայց ավագանու անդամների քննարկումները բերեցին նրան, որ նրանք նախ կհասկանան, թե նախկինում ովքեր են ստացել այդ կոչումը»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հայկ Վարդանյան