Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է․ ՀՔԾ-ն ստացել է ռուսական կողմի պատասխանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանից ստացել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի վերաբերյալ ուղարկված հարցման պատասխանը։

Factor.am-ի հետ զրույցում՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ պատասխանում նշված է, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, չկան այլ մանրամասներ։

«Հատուկ քննչական ծառայությունը լրացուցիչ հարցում է ուղարկել, որպեսզի պարզի, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել ՌԴ քաղաքացիություն», -հավելեց մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ  Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել էր իրազեկ աղբյուրը:

«Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում Երևանը մերժում է ստանալու, քանի որ պարզվել է՝ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր», – հայտնել էր աղբյուրը: