Գազի գինն իջեցնելու ռեզերվ կա: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Քննարկման հիմնական իմաստն ու բովանդակությունն այն է, որ պարզենք՝ կա՞ն ռեզերվներ, թե՞ չկան: Շատ բազմաբովանդակ, բազմավեկտոր հարց է դա: Բնականաբար, արտադրողները կամ ծառայություն մատուցողները, …

