Լրատվամիջոցներն իրենց բաժին մեղքն ունեն, որ ոստիկանությունն անընդհատ շարունակում է կարճել ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերը․ լրագրող

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Լրագրող Հովհաննես Իշխանյանն ուսումնասիրել է լրատվամիջոցներով ատելության խոսքի տարածումն ու հանգել է այն եզրակացության, որ որոշ ԶԼՄ-ներ ԼԳԲՏ անձանց մասին գրելիս պարզապես չեն ապահովում երկրորդ ձայնի առկայությունը կամ խոսում են մի բանի մասին, որը գոյություն չունի։

Այս մասին այսօր 2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման պատճառների «Փինք Արմենիա» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց լրագրողը՝ նշելով, որ լրատվամիջոցներն իրենց բաժին մեղքն ունեն, որ ոստիկանությունը անընդհատ շարունակում է կարճել ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերը։

Նա ներկայացրեց իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց, եթե նախկինում ատելության խոսքն այս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ տարածվում էր կոնկրետ մեկ պարբերականի միջոցով, ապա այժմ այդ շարքերը համալրել են մի շարք կայքեր և հեռուստաընկերություններ։

Հարցին՝ կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի հրապարակում է եղել, որոնք արտահայտել են ատելության քարոզ և խտրական վերաբերմունք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, Իշխանյանն ասաց, որ նման վիճակագրություն կլինի արդեն հաջորդ տարի՝ 2019 թվականին։

Վերջում Հովհաննես Իշխանյանը խորհուրդ տվեց լրագրողներին ատելության խոսքի քարոզի փոխարեն  փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ կան այս համայնքում, իսկ խնդիրներ կան՝ սկսած ընտանիքից մինչև բանակ։ «Պետք է ավելի շատ անձի պատմությունը դուրս բերել, ոչ թե հոգևորականների ճառերը»,-խոսքը եզրափակեց լրագրողը։